Իսկ դուք նախատեսել եք առանձին տեղ ձեր բնակարանում ցանցային, հեռուստատեսության և անվտանգության սարքավորումների համար? Որտեղ եք պահում դրանք՝ հեռուստացույցի հետեվին, պատի վրա, թե լավագույն դեպքում մուտքի մոտ տեղադրված պահարանի մեջ?
Էլեկտամոնտաժային աշխատանքները կատարելիս շատերը հաշվի չեն առնում այս սարքավորումների տեղակայումը: Սակայն դրանց անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որ դրանք տեղադրվեն առանձին մուլտիմեդիայի համար նախատեսված տուփի մեջ, ինչպես ձեր բնակարանի հոսանքի ապահովիչների համար նախատեսված տուփը:
Մենք կատարում ենք մուլտիմեդիայի պահարանների, ցանցային սարքավորումների, անվտանգության համակարգի և հեռուստատեսության սարքերի մոնտաժային, կարգավորման և միացման աշխատանքները բնակարաններում և քոթեջներում: Պահարանի չափսը ընտրվում է անհատական լուծումների հիման վրա՝ հաշվի առնելով այն սարքավորումները, որոնք միանալու են: Մենք ապահովում ենք, որպեսզի ձեր սարքերը լինեն անվտանգ, կոկիկ և անխափան աշխատեն: Տեղադրումն իրականացնում են փորձառու մասնագետներ՝ հաշվի առնելով բոլոր տեխնիկական պահանջները։

